Երաժշտության պրոֆեսոր Թիմոթի Ջոնսը ավարտին է հասցրել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անավարտ աշխատանքները։
Այս մասին գրում է CBC-ն:
Հայտնի կոմպոզիտորի աշխատանքներն ավարտին հասցնելու գաղափարը պրոֆեսորի մոտ առաջացել է Մոցարտի երաժշտական ոճի մասին գիրք գրելու ընթացքում: Արդյունքում, պրոֆեսորը թողարկել է ալբոմ, որն ընդգրկում է յոթ լրացված ստեղծագործություն:
Պրոֆեսորն ալբոմի վրա աշխատել է ավելի քան 10 տարի: Ջոնսը խոստովանել է, որ իր արածը «մի փոքր հանդուգն» քայլ է:
«Ես չեմ փորձում «կեղծ Մոցարտ» գրել, առավել ևս չեմ փորձում պատվանդանի վրա ինձ նրա կողքին դնել», — ասել է նա: