Եվրոպան բաց է թողել կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքը կասեցնելու իր հնարավորությունը, նախքան այն դուրս կգա վերահսկողությունից: Հիմա Եվրոպան դրա համար մեծ գին է վճարում՝ մայրցամաքի ողջ տարածքում նոր արգելափակումներով:
Հինգշաբթի գիշերը Ֆրանսիան հայտարարեց 16 տարածաշրջաններում, այդ թվում ՝ Փարիզում և Նիցցայում նոր սահմանափակումների մասին, չնայած նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվում է վերստին կիրառել ընդհանուր սահմանափակումներ։
Երկուշաբթի օրը, Իտալիայի մեծ մասը, ներառյալ Հռոմ և Միլան քաղաքները, կրկին անցել են խիստ սահմանափակումների, իսկ Իսպանիայում, բացի Մադրիդից, բոլոր մարզերը որոշել են սահմանափակել ճանապարհորդությունը առաջիկա Զատիկի տոնին: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը դադարեցրել է սահմանափակումների պլանավորված մեղմացումը՝ վկայակոչելով Covid-19 դեպքերի աճող թիվը:
Քննադատները ասում են, որ նոր սահմանափակումները շատ են ուշացել, և որ Եվրոպայի ներկայիս խնդիրների պատճառները կարելի է գտնել այն քաղաքական գործիչների շրջանում, ովքեր շատ են ցանկանում մեղմել սահմանափակումները: