Եվրոպական երկրները կորոնավիրուսի երրորդ ալիքի ֆոնին խստացնում են կարանտինի սահմանափակումները

Այս գիշեր գերմանական իշխանությունները հայտարարեցին, որ երկրում գործող կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 18-ը։ Այս որոշումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և դաշնային պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունք էր:

Ինչպես հաղորդում է Բլումբերգը, բանակցությունները տևել են ավելի քան 11 ժամ և ավարտվել կեսգիշերից հետո:

Սահմանափակումները կխստացվեն Զատիկի արձակուրդների օրերին։ Ապրիլի 1-ից կփակվեն բոլոր ոչ պարենային խանութները, իսկ երկրի բնակիչներին խորհուրդ կտրվի մնալ տանը:

«Մենք հիմա բավականին բարդ իրավիճակում ենք գտնվում», — լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անգելա Մերկելը:

«Հիվանդության դեպքերի թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ հիվանդանոցային մահճակալները նորից լցվում են»:

Եվրոպական երկրները վերջին շաբաթների ընթացքում բախվել են ոչ միայն Covid-19- ով վարակվելու դեպքերի աճին, այլ նաև պատվաստանյութերի մատակարարման խափանումներին:

Դա մի շարք երկրների իշխանություններին ստիպեց նոր սահմանափակումներ մտցնել կամ ընդլայնել, ինչը դժգոհություն առաջացրեց տեղի բնակիչների մոտ :

Գերմանիայում, ըստ սոցհարցումների, քաղաքացիների գրեթե երկու երրորդը դժգոհ է համաճարակի դեմ պայքարի կառավարության գործողություններից:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով