Ես տեսել եմ՝ ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում ուժային տարբերակին. Զաս

Ադրբեջանը չկարողացավ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Այդ պաշտոնը ստանձնելուց առաջ Զասը, որպես Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, հաճախ է այցելել Ադրբեջան:

«Բազմիցս խոսել եմ նրանց հետ, տեսել եմ, որ երկիրն ակտիվորեն պատրաստվում էր ուժային տարբերակին։ Ես նրանց ասել եմ, որ պետք է, այնուամենայնիվ, այդ հարցը բանակցությունների միջոցով լուծել։ «Ստանիսլավ Վասիլևիչ, արդեն 30 տարի փորձում ենք պայմանավորվել։ Էլ ինչքա՞ն կարելի է բանակցել»,- ասում էին: Իրավիճակը հասունացել էր, իհարկե, և եղել է այն, ինչ եղել է։ Ցավոք, այդպես է։ Նրանք չկարողացան խաղաղ ճանապարհով լուծել հարցը»,- Զասի խոսքերը մեջբերում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով