Եգիպտոսում գնացքների բախումից զոհվել է 32 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են. Reuters

Եգիպտոսի կենտրոնում երկու գնացքների բախման արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ, 91-ը վիրավորվել, հայտնում  են Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնյաները:

«Անհայտ անձինք» գործարկել են արտակարգ իրավիճակների արգելակներ գնացքներից մեկի վրա, ինչի պատճառով այն կանգ է առել: Երկրորդ գնացքը, որն ուղևորվում էր նույն ուղղությամբ, հետևից բախվել է առաջինին։

Դատախազությունը հայտնել է, որ հրահանգել է հետաքննություն վարել պատահարի առթիվ, որը տեղի է ունեցել Նեղոս գետի ափին գտնվող Տահտա քաղաքին մոտ, Կահիրեից մոտ 365 կմ (230 մղոն) հարավ:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, իր պաշտոնական էջում կատարած հայտարարության մեջ  ցավակցել է վթարի զոհերի հարազատներին և հայտնել, որ պատասխանատուները կպատժվեն: Սիսին նաև վարչապետ Մոստաֆա Մադբուլիին ասել է, որ առողջապահության և սոցիալական համերաշխության նախարարների հետ ուղևորվի աղետի վայր:

 

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով