ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու են ԼՂ հակամարտության ու Անդրկովկասում կայունության հարցերը

Դեկտեմբերի 2-3-ը է Ստոկհոլմում կայանալու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարեցրի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտարարել է , ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ՝ նշելով, որ խորհրդի նիստին մասնակցելու է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով