Դոնալդ Թրամփը կայք է ստեղծել իր համախոհների հետ շփվելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կայք է բացել, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցվելու համար, երեքշաբթի օրը այս մասին հաղորդեց Fox News- ը:

Ըստ կայքի ինֆորմացիաների՝ ռեսուրսը նախատեսված է «Թրամփի վարչակազմի մեծ ժառանգությունը պահպանելու և «Ամերիկան ​​առաջին հերթին» (America first) օրակարգը խթանելու համար ։

Ռեսուրսը օգտվողներին թույլ է տալիս «կիսել իրենց մտքերը» Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի և նրա տիկնոջ` Մելանիայի հետ, ինչպես նաև հայտ թողնել Թրամփներին հրավիրելու ինչ որ միջոցառման կամ ինչ-որ հատուկ առիթով ողջունել նրանց:

Մարտի 21-ին Թրամփի խոսնակը՝ Ջեյսոն Միլլերը, Fox News- ին հաղորդեց, որ նախկին նախագահը երկու-երեք ամսից կվերադառնա սոցիալական ցանցեր և կհրապարակվի իր սեփական հարթակում: Մարտի 22-ին Սպիտակ տան նախկին սեփականատերը հաստատեց այս մտադրությունը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով