Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար․ ոստիկանության զգուշացումը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են։

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով