Դատախազությունն ստացել է Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդման դիմումը ստացել է։ «Ազատությանն» այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան իր պաշտոնանկության հարցով, իսկ դատարանը բավարար է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դրանից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից, ինչից հետո նրա փաստաբանը հայտարարեց, որ Դատախազություն հաղորդում են ներկայացնելու:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով