ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրամանատարական պատրաստության 2-րդ խմբի սպայակազմի հետ կազմակերպվել է հերթական դասընթացը՝ այս անգամ իրավական պատրաստությունից:
Թեման ԱՀ Սահմանադրությունն է, մարդու և քաղաքացու հիմնական իրավուքներն ու ազատությունները:

Պարապմունքների հաճախակի անցկացումը նպատակ ունի բարձրացնելու համակարգի ծառայողների տեսական գիտելիքների մակարդակը, կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
Դասընթացը վարել է տնօրենի աշխատակազմի ավագ սպա-իրավաբան, մայոր Գեղամ Թովմասյանը:
Տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: