Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:

Գոռ Մինասյանը պոկեց 216 կգ, հրեց 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ արդեն 3-րդ անգամ:

Նույն քաշայինների պայքարում հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ գլխավերևում պահելով 205 կգ-անոց, հրում վարժությունում՝ 240 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 445 կգ արդյունքով Լալայանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա Վարազդատ Լալայանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում:
Այսքանով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով