Գիտության միջազգային օրվա առթիվ պարգևատրման արարողություն է կազմակերպվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Գիտության միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է պարգևատրման արարողություն. ԱՀ նախագահի հրամանագրով՝ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը և Արցախի Գիտական կենտրոնի տնօրեն Անիտա Սարգսյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պարգևները նրանց է հանձնել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ով իր խոսքում օրվա առթիվ շնորհավորել է բոլոր գիտնականներին ու գիտաշխատողներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատմական բոլոր ժամանակներում գիտությամբ է որոշվել երկրի, հայրենիքի տեղն ու դերը:
Այսօր, երբ դեռ օկուպացված է մեր երկրի բնական պաշարների գրեթե մեծ մասը և մինչև այդ ամենի վերադարձը մենք պարտավոր ենք գիտությունը դարձնել մեր հաջողությունների, մեր երկրի զարգացման երաշխիքը:
Թշնամին սկսել է նենգափոխել մեր պատմամշակութային ժառանգությունը, կեղծել, և մեր գիտնականները պետք է մեկտեղեն բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանանք ճիշտ, գրագետ և ինստիտուցիոնալ ձևով պայքարել այդ նենգափոխությունների ու կեղծարարությունների դեմ»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

Արցախի Գիտական կենտրոնի տնօրեն Անիտա Սարգսյանը մեզ հետ զրույցում տոնի կապակցությամբ շնորհավորել է Արցախի գիտական հասարակությանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Գիտությունն է զարգացած հասարակության հիմքը և մարդկության քաղաքակրթության բաղկացուցիչ մասը: Այն պետությունները, որոնք ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը, հզոր են լինում: Եվ այս պայմաններում մենք՝ գիտական հասարակության անդամներս, պետք է մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում և գործենք հանուն խաղաղության: Մեր ունեցած երկրի այս մի մասնիկը պետք է հզորացնենք, որպեսզի մեր ապագայի հանդեպ արդարացի լինենք»,- նշել է Ա. Սարգսյանը և հավելել, որ կշարունակի մեծ եռանդով աշխատել՝ ի նպաստ Արցախի:

Բնութագրությունը հասանալի չէ

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով