Գարո Փայլանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների Ժողովրդավարություն կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնը։ Ինչպես տեղեկանում ենք Գարո Փայլանի թվիթերյան պաշտոնական էջից, Փայլանը տոնի առթիվ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն գրառում է կատարել։

Գարո Փայլանը մասնավորապես ասել է․ «Այսօր մեր զատիկի տոնն է։ Շնորհաւոր Սուրբ Զատիկ։ Այն թող բարիք, առողջություն և խաղաղություն բերի»։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով