«Բուշեհր» իրանական ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անսարքությունը վերացնելուց հետո

Իրանում գտնվող «Բուշեհր» ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անջատումից երկու շաբաթ անց:

«Բուշեհր» իրանական ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անսարքությունը վերացնելուց հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Press TV- ն՝ վկայակոչելով էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցչին:

Հունիսի 20-ին էլեկտրամատակարարման վթարային անջատում էր եղել տեխնիկական անսարքության պատճառով: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Բուշեհր» ատոմակայանը չի ենթարկվել հարձակման, կայանի գործունեությունը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով:

«Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է տեխնիկական անսարքության հայտնաբերումից մի քանի օր անց: Այժմ այն վերացվել է, և այն վերադարձել է իր աշխատանքին», – ասել է Իրանի էլեկտրաէներգիայի ոլորտի խոսնակ Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին:

Նա հավելել է, որ ատոմակայանի շահագործման վերսկսմամբ Իրանի էլեկտրացանցերը կստանան 1000 մեգավատ էլեկտրաէներգիա:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով