Բորելը Ռուսաստանին «վտանգավոր հարևան» է անվանել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը «վտանգավոր հարևան» է Եվրամիության համար, սակայն հաղորդակցության ուղիները պահպանել է պետք: Այս մասին Բորելն ասել է չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է քննարկենք հաղորդակցության ուղիները Ռուսաստանի հետ: Ռուսաստանը հարևան է՝ վտանգավոր հարևան: Սակայն մենք ՌԴ-ի հետ պետք է մի շարք հարցեր կիսենք, որոնց մասով ընդհանուր շահեր ունենք, օրինակ՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կամ կլիմայի փոփոխությունը: Սակայն միևնույն ժամանակ մենք պետք է զսպենք և դիմակայենք Ռուսաստանին»,- ասել է նա:

Փետրվարի 4-6-ը Մոսկվա կատարած այցից հետո Բորելի տոնը կտրուկ բացասական էր դարձել Ռուսաստանի նկատմամբ: Բրյուսելում քաղաքական գործիչների, փորձագետների, եվրախորհրդարանականների մեծամասնությունը նրա այցը ձախողված է համարել՝ դիվանագետին մեղադրելով ոչ բավարար կոշտության մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին ասուլիսի ժամանակ:

 

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով