Բեյրութի նավահանգստի վերականգնումը կարժենա 5 մլրդ դոլար

 

 

Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը: «Ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ»,- հայտնել է նախարարի պաշտոնակատարը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով