Հինգշաբթի օրը բելառուսական ընդդիմության գործիչները նշելով ոչ պաշտոնական «Ազատության օրը»՝ կոչ արեցին բողոքի նոր ալիք բարձրացնել ընդդեմ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ պաշտոնանկության համար նրա վրա ճնշումը մեծացնելու համար:
Լուկաշենկոն իր գրեթե 27-ամյա կառավարման ամենամեծ մարտահրավերին է բախվել այն օրվանից, երբ անցյալ օգոստոսին նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո ցուցարարները դուրս եկան փողոց, հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Լուկաշենկոն հերքեց ընտրակեղծիքները, իսկ ոստիկանությունը սկսեց ճնշել բողոքի ցույցերը։
Հինգշաբթի առավոտյան լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը սկսեցին ցուցադրել տասնյակ կարմիր և սպիտակ դրոշներ, որոնք որպես բողոքի խորհրդանիշ ցուցադրվում էին Բելառուսի քաղաքներում:
Բելառուսի կառավարությունը հայտարարել է, որ արժանի պատասխան կլինի:
«Սրանք մեր պետության բացարձակ թշնամիներն են … և մենք նրանցով շուտով կզբաղվենք», — ասաց ՆԳ փոխնախարար Նիկոլայ Կարպենկովը: