Բաքվում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է

Մահացել է Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից տուժածներից ևս մեկը, զոհերի թիվը հասել է 3-ի։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորմանը։

Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ի գիշերը, Սաբայիլի շրջանի Location ակումբում։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 37 վիրավորի մասին, վնասվել էր 14 մեքենա, մեկ բնակարան և ոչ բնակելի 2 օբյեկտ։

Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը։ Պայթյունի փաստով գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունը հայտնել է գործով մեղադրվող 3 անձանց ձերբակալության մասին։ Քննությունը շարունակվում է։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով