Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը ներկայացրել է փաստաբան Աֆեթ Գազիևան։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Բաքվի դատարանը շինծու մեղադրանքներով ձերբակալված Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։