«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնա»-ն մրցեց «Ատլետիկ»-ի հետ: Լիոնել Մեսիի դուբլի, Անտուան Գրիզմանի և Ֆրենկի դե Յոնգի գոլերի շնորհիվ «Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր` 4:0 հաշվով: 2018 թվականից ի վեր «Բարսելոնա»-ն առաջին անգամ է նվաճում արքայական գավաթը: Կատալոնական ակումբի պատմության մեջ սա 31-րդ գավաթն էր:
