Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

«Կարծում եմ, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի սահմանազատման մասին: Ենթադրում եմ, որ այս տարի մենք չենք կարողանա հասնել խաղաղ պայմանագրի հետ կապված ընդհանուր փաստաթղթի ստորագրման: Հայաստանի բնակչության մեծ մասը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին: Սակայն ամեն երրորդը դեմ է հանդես գալիս նրան: Դա պետք է հաշվի առնել: Հայաստանում որոշ կառույցներ չեն աջակցում Փաշինյանի քաղաքականությանը»,- ընդգծել է նա:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով