Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։Այս մասին տեղեկացնում է infoport.am-ն:

Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը Բորելին բողոքել է,  իբրև թե «Հայաստանի սադրանքները», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարությունները» չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով