Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Բայդենը նամակում հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակից տուժած թուրք քաղաքացիներին, նրանց ընտանիքների և առհասարակ ողջ թուրք ժողովրդի ցավը։
Տարածված տեղեկատվության համաձայն ԱՄՆ նախագահը Էրդողանին ուղղված նամակը սկսել է «պարոն նախագահ» արտահայտությամբ և շարունակել է այսպես «Ձեզ և Թուրքիայի Հանրապետության ժողովրդին լավագույն մաղթանքներս եմ հղում»։ Բայդենը հայտնել է, որ կիսում է համավարակից տուժած թուրք ժողովրդի ցավը։
Սպիտակ տան պաշտոնական կայքի փոխանցմամբ ԱՄՆ նախագահը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև չանտեսել կլիմայական փոփոխությունների սպառնալիքը։ Բայդենը Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-ից 23-ը կայանալիք, կլիմայական փոփոխություների թեմայով առաջնորդների գագաթնաժողովին։
Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի ամենախոշոր տնտեսությունների առաջնորդները, ինչպես նաև այլ գլոբալ շահագրգիռ կողմեր՝ կլիմայական ճգնաժամի դեմ համատեղ ջանքեր գործադրելու նպատակով։ Գագաթնաժողովը կայանալու է տեսակոնֆերանսի ձևաչափով։