Աֆղանստանն ԱՄՆ-ից պահանջել է երկրից հեռանալ առանց զենքի և տեխնիկայի

Աֆղանստանի իշխանությունները ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջել են լքել երկիրն առանց զենքի և տեխնիկայի: Այս մասին հաղորդում է 1lurer.am-ը:

«Այդ զենքերը մեզ պետք են, և ուզում ենք, որ Միացյալ Նահանգները դրանք մեզ փոխանցի»,- ասել է գերատեսչության խոսնակը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատարությունը դեռ չի պատասխանել Աֆղանստանի իշխանություններին:

Միաժամանակ, հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Քաբուլն ու ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն արդեն ստեղծել են աշխատանքային խումբ աֆղանական զինուժին զենքն ու ռազմաբազաներ փոխանցելու համար:

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը տեղի կունենա մայիսի 1-ից սեպտեմբերի 11-ը: Նախագահը բացատրել է, որ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ռազմական ուժերը չեն կարողանում ո՛չ ստեղծել կայուն աֆղանական կառավարություն, ո՛չ էլ այն պահպանել: ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններն էլ են որոշել իրենց զորքերը դուրս բերել այդ երկրից:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով