Արցախցի մարզիկները Լեհաստանից վերադարձել են ոսկե մեդալներով

Հոկտեմբերի 1-ից 3-ը Լեհաստանում կայացել է ըմբշամարտի միջազգային առաջնություն, որտեղ արցախցիները նվաճել են ոսկե մեդալներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի  ըմբշամարտի հավաքականի  գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանը:
«Առաջնությանը մասնակցել են  Լեհաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Սլովակիայի, Նորմանդիայի և Հայաստանի թիմերը: Արցախից մասնակցել են 3 ըմբիշներ, որոնցից Հայկ Ավանեսյանը (55կգ քաշային կարգում) և Վիլեն Սարգսյանը (60 կգ քաշային կարգում) ոսկե մեդալակիրներ են ճանաչվել: Մեր ըմբիշները պարգևատրվել են  գավաթով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով: Չնայած ուժեղ մրցակցությանը՝ մեր մարզիկները լավ էին պատրաստվել և արդյունքը գոհացուցիչ է», – նշեց Ա. Մուրադյանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով