Արցախցիների համար տներ կկառուցվեն ոչ թե ՀՀ-ում, այլ միայն բուն Արցախում. Միքայել Վիրաբյան

Առանց տանիքի մնացած արցախցիների համար տներ կկառուցվեն ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ միայն բուն Արցախում։ Այս մասին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանն ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ օպերատիվ շտաբը համագործակցում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, որպեսզի արցախցիները մնան ժամանակավոր տեղակայման վայրերում:
Խոսելով մշտական հիմունքներով վերաբնակեցման մասին՝ Վիրաբյանը նշեց, որ այստեղ Երևանն ու Ստեփանակերտը համակարծիք են, որ այդ քաղաքացիներին պետք է բնակարաններ տրամադրել հենց Արցախում: Նա ասաց, որ այդ կերպ իրենք լուծում ենք Արցախում հայկական բնակչության պահպանման հարցը:
Վիրաբյանի խոսքով՝ քաղաքներում նախատեսվում է կառուցել 1 200 բազմահարկ շենք, գյուղերում՝ մոտ 2 300 սեփական տուն։ Ընտանիքների միջև բաշխումը կիրականացվի մեկ անձի համար 16 քմ հաշվարկով: Ծրագիրն իրականացվելու է Արցախի բյուջեի և Հայաստանի Հանրապետությունից դոտացիաների միջոցներով։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով