Արցախում կառուցվող նոր բնակավայրում ավարտվում են միջթաղամասային ճանապարհների հողային աշխատանքները

Արցախի Ասկերանի շրջանում ավարտին են մոտենում նոր կառուցվող բնակավայրի միջթաղամասային ճանապարհների հողային աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթը:
Ասկերանի  Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև կառուցվող՝4 թաղամասից բաղկացած նոր բնակավայրը, նախատեսված է  պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի և Մոշխմհատի համայնքների բնակիչների համար: Կառուցման աշխատանքներում ընդգրկված են նաև այդ 4 համայնքների բնակիչները: Պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանից Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղերից տեղահանվածների համար նախատեսված նոր բնակավայրը ունենալու է  երկհարկ 116 առանձնատուն՝ 2-4 սենյականոց, համայնքային կենտրոն, կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքներն ու Պատարա գյուղի հետ կապող ճանապարհ:
Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր առանձնատուն կունենա 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք, իսկ թաղամասերը կկառուցվեն` պահպանելով 4 համայնքների հարևանությունը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով