Արցախի մի շարք բնակավայրերում զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ կտարվեն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում:

Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում, կամ կտեղափոխվի անվտանգ վայր»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով