Արցախի Մարտունու կենտրոնական հիվանդանոցում վաղվանից կսկսվեն «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումները

Արցախի Մարտունու կենտրոնական հիվանդանոցում նոյեմբերի 11-ից կսկսվեն «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումները՝ «Սպուտնիկ-Վի» /Sputnik V/, «Մոդեռնա» /Moderna/, «Սինոֆարմ» /sinopharm/ պատվաստանյութերով:

«Մարտունու շրջանային բուժմիավորում»-ից հայտնում են, որ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումները կիրականացվեն բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 16:00-ն:

Անհրաժեշտ է մեկ օր առաջ զանգել և գրանցվել՝ նախօրոք նշելով նախընտրած պատվաստանյութը:

Բուժմիավորումը հորդորում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ անձնագրով և սոցիալական քարտով, իսկ գրանցվելու համար՝ հարկավոր է զանգել 097321759, 047821270 հեռախոսահամարներին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով