Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայ բնակչությանջարդերի տարելիցի կապակցությամբ
101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետհամագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիիցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդհրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակհազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութայինժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:
Այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որնԱրբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար: Նման մարդատյացգործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդիդեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացքաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով ևկոտորածներով:
Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլչարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայիաջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոցբերդաքաղաք Շուշիին։
1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը ոչ միայնԱրցախի և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսևորում են, այլևհանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի ևնորմերի կոպտագույն խախտում:
Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնաԱրցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքներիդեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար: