Արցախի հանրակրթական դպրոցներում սակրավորական խմբերը դասընթացներ են վարել

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում, սակրավորական խմբերն այսօր հանրակրթական դպրոցներում աշակերտների հետ դասընթացներ են վարել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի մասին:

Մեծ էկրանի վրա նկարներով ցուցադրվել են այն զինատեսակները, որոնք այսօր առկա են Արցախի տարածքում:

Սակրավորները ևս մեկ անգամ իրազեկման աշխատանք են իրականացրել, որ երեխաներն անծանոթ առարկաների հանդիպելիս անհապաղ տեղեկացնեն ծնողներին, կամ կապ հաստատեն ԱԻ պետական ծառայություն՝ շուրջօրյա գործող 911 կարճ հեռախոսահամարով՝ 911,101,112 կամ 047 940911:

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով