Արցախի բոլոր դպրոցները կհամալրվեն շարժական լաբորատոր հավաքածուներով

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներին 2023-2024 ուսումնական տարվա սկզբին կնվիրաբերի կենսաբանության և քիմիայի շարժական լաբորատորիաներ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Ջանբազյանը՝ հավելելով,որ ծրագրի իրականացման համար հիմնադրամը «ՌեաԱրմենիա» հարթակում դրահավաք էր կազմակերպել, և անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է:

«Մարտունու շրջանի 29 կրթօջախի անցյալ տարի տրամադրեցինք կենսաբանության լաբորատոր սարքավորումներ: Դրանք ներառում են մանրադիտակներ, նմուշներով սլայդեր, քիմիական բաժակներ ու նյութեր, որոնք կարող են նաև օգտագործել արտադասարանական պարապմունքներին: Ծրագիրը բավականին մեծ արձագանք ստացավ և ոգևորություն առաջացրեց, ուստի որոշվեց շարունակել մյուս կրթօջախներում: Արցախի դպրոցների մեծ մասը չունի լաբորատոր սարքավորումներ, իսկ լաբորատոր հետազոտությունները հնարավորություն կստեղծեն,որպեսզի աշակերտների ուսուցման որակը ավելի բարելավվի»,-նշել է Ռ. Ջանբազյանը:

Նա ընդգծեց,որ ծրագրի իրականացմանն աջակցել են ամերիկահայ Սարյան և Ծառուկյան ամուսինները, «Հովսեփ» բարեգործական հիմնադրամը և սփյուռքահայ այլ նվիրատուներ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով