Արցախի ԱԺ-ում ապրիլի 9-ին կայացել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ առաջարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 1-ին բաժնի հոդվածներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ առաջարկելու վերաբերյալ հարցն էր:
Խմբի անդամները քննարկվող հարցի շուրջ հնչեցրել են առաջարկություններ, որոնց մի մասը մերժվել է սահմանադրությանը հակասելու պատճառով, մյուս առաջարկություններն էլ տեղափոխել են հետագա քննարկումների փուլ:
Նիստին մասնակցում էին աշխատանքային խմբի անդամները: