Արցախի Հանրապետության ԱԳՆ—ն հայտարարությամբ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահՋո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՀ ԱԳՆ—ը ընդգծել է, որ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահիմարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերինկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:
«Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթմարդկության համար:
Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլացաշխատանքի արդյունք է»,- շաշտել են Արցախի ԱԳՆ—ում և հույս հայտնել, որ ԱՄՆ նախագահիայս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար: