Արցախին ՀՀ-ն 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի


Հայաստանի
Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջևկկնքվի համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկանլրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկականև իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Այդմասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն ԱրցախիՀանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝ հասարակական ևարտադրական նշանակության շենքշինությունների, մարդատար ավտոմեքենաների, բեռնատար ու 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար մեքենաների, շինարարական ևգյուղատնտեսական տեխնիկայի, հիմնական և շրջանառու միջոցների, մսատու և կաթնատուկովեր ու մեղվափեթակների, պտղատու այգիների փաստացի կորստի դիմաց պետականֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամգանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետովհասարակ մուրհակների տրամադրմամբ:

Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնցթողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու էԱրցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակըկարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:

Կառավարության որոշման համաձայն՝ եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաևպետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա այսմիջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափիև վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրականտարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական ևբիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատերչհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմացառաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանվածշահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների՝ առաջիկա երեք տարիներիհամար։

Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալականանվտանգության երաշխավորն է»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով