Արոտների բարեկարգման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Օրերս ԱՀ ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ու ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության բաժնի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը՝ նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ, ավարտել է Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում “անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում” ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների դիտարկումը:

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԷԳ նախարարությունից` մանրամասնելով, որ Հերհեր համանքում ավարտվել են արոտների կառավարման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արոտների և միջդաշտային ճանապարհների բարեկարգումը և արոտների ջրարբիացումը, Կավահան համայնքում իրականացվել են միջդաշտային ճանապարհների մաքրման աշխատանքներ, Մսմնա համայնքում կառուցվել է 1 նով, իսկ Ծովատեղ համայնքում՝ 3-ը:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և դրսումը

Աղբյուրի հավաստմամբ` առաջիկայում Մսմնա և Ծովատեղ համայնքներում կավարտվեն արոտների և այնտեղ տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ և դրսումը

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով