Արմինե Պետրոսյանը Երևանում հանդիպել է Շահումյանի շրջանից տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանից տեղահանված և Հայաստանում գտնվող մի խումբ քաղաքացիների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ ԱՍՄ նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Ավանեսյանը։ Իր խոսքում նախարարը նրանց հորդորել է անմիջական մթնոլորտում անց կացնել քննարկում՝ կարծիքների և տեսակետների փոխանակմամբ փորձելով գտնել առաջացած խնդիրների լուծման ընդունելի եղանակները:

Մեր զրուցակցի խոսքով` ներկաները, ողջունելով Արմինե Պետրոսյանին, շնորհակալություն են հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ դրանք շարունակական բնույթ կկրեն ու կընդգրկեն այլ պետական պաշտոնյաների ևս:

Բնութագրությունը հասանալի չէ

Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել սոցիալական աջակցություններից օգտվելու ընթացքում ի հայտ եկած խոչընդոտները, ծրագրերի շարունակականության վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը:

Անդրադարձ է արվել տեղահանված շահումյանցիների անհատական խնդիրներին, ի գիտություն ընդունվել նրանց կողմից հնչած առաջարկները:

May be an image of 4 մարդ, people sitting և ներսումը

Արմինե Պետրոսյանը խոստացել է համապատասխան կառույցների հետ քննարկել առաջ քաշված հարցերը, արդյունքների մասին իրազեկել քաղաքացիներին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով