Արթուր Ալեքսանյանը թարմ ուժերով է մոտենում Օլիմպիական խաղերին. Էդուարդ Սահակյան

Եվրոպայի առաջնության Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմն ընտրվել է վերջին արդյունքները հաշվի առնելով:

«Եվրոպայի առաջնության մասնակից ըմբիշներին ընտրել ենք հաշվի առնելով Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարի արդյունքները: Քանի որ այս տարի մրցաշարերը շատ խիտ են, դրա համար ընտրել ենք կազմ, որ հետագայում էլ ըմբիշները կարողանան մասնակցել մրցաշարերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելուն, ապա որոշել ենք, որ նա ուժերը կչափի Բուդապեշտի մրցաշարում, որը կլինի Օլիմպիական խաղերից առաջ: Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում և թարմ ուժերով է մոտենում ՕԽ-ին»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` մինչ ՕԽ-ն հավաքականի թիմը մի քանի ուսումնամարզական հավաք կանցկացնի, որոնցից մեկը՝ արտերկրում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով