Մարտի 29-ին ժամը 18:30-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Ն. Ղուկասյանը ձախ բազուկոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով և Շ. Մեժլումյանը աջ բազուկոսկրի փակ բազմաբեկորի կոտրվածք տեղաշարժով:

Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին Ա.. Մեժլումյանը վարելով «ՎԱԶ-21214» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դիմացից երթևեկող Ա. Ադամյանի վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214» ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: