Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին երկրի պատանիների և աղջիկների 2021 թվականի առաջնությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարն անցկացվում էր 11 ենթախմբերով։ Առաջին անգամ անցկացվեց Հայաստանի մինչև 8 տարեկանների առաջնությունը։ Մինչև 10 և 12 տարեկան պատանիների և աղջիկների մրցաշարերում հանդես եկան 12-ական շախմատիստներ։ Մյուս ենթախմբերում, բացի 18 տարեկան աղջիկների մրցաշարից, մասնակցեցին 10-ական շախմատիստներ, իսկ 18 տարեկան աղջիկների մրցաշարում՝ 8 շախմատիստուհի։ Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցեցին 116 շախմատիստներ։