Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության կողմից Արցախում իրականացված սոցիալական աջակցության ծրագրի համար՝ շեշտելով, որ Արցախում կարծես թե հաջողվում է վերականգնել բնականոն կյանքը ։ Հարությունյանը նշեց ,որ այս փուլում գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է ։ Ըստ պլանի նախատեսվում է կառուցել 5000 — 5500 բնակարան՝ 2 — 3 տարվա ընթացքում ։ Իսկ այլ վնասների փոխհատուցման վերաբերյալ մոտ ապագայում որոշում կկայացվի։
