Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ին կդիտվի ամպամածություն, սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից։ Քամին կլինի հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի -0…+50, ցերեկը՝ +2… +70 ջերմաստիճան: Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով