ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի առցանց

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 12-ին նախատեսված նիստը կանցկացվի առցանց։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետից։ «ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է կայանար Բիշքեկում, կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ հանդիպման մի մասը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների գործադիր իշխանությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը նշանակված էր նոյեմբերի 12-ին Բիշքեկում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով