ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լավրովը կհանդիպի Այվազյանի և Բայրամովի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի  և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես հայտնում է ՏԱՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով