Անվտանգության խորհրդի քարտուղարը չի կարող միանձնյա որոշել քաղաքում ինչ համերգ կարող է լինել և ինչ հուշարձան պիտի դրվի։

Իրավաբան Վաղարշ Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է։

ԱՀ պետական նախարարի վերջին հայտարարության փաստական հիմքերի հետ ընդհանուր համաձայն եմ, և գտնում եմ, որ հանրային կոնսենսուս կամ գոնե փոխզիջում պետք է լինի նման զգայուն հարցերի շուրջ։ Երկու կողմերն էլ ունեն լուրջ փաստարկներ` անցկացնելու կամ չանցկացնելու վերաբերյալ։ Ճանաչելով պարոն Բեգլարյանին` վստահ եմ, որ ինքը կցանկանար որը հարցը լուծվի համակարգային ու օրինական ճանապարհով։
Այսպես` համայնքում հանրային միջոցառումների իրականացման համակարգումը` թույլատրություն, անվտանգության ապահովում, համայնքային կազմակերպչական այլ հարցերը իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից («Տարածքային կառավարման մասին» ԱՀ օրենքի 35.1 հոդված)։ ԱՀ կառավարությունը` այդ թվում ԿԳՍՄ նախարարությունն ու կառավարության աշխատակազմը իրենց լիազորությունների շրջանակներից դուրս չեն կարող միջամտել ՏԻՄ գործառույթներին։
Հաշվի առնելով, որ Անվտանգության խորհրդի մասին օրենք մինչ օրս չունենք ու մենք չենք կարող ասել ընդհանրապես էտ կառույցը ինչա և ինչի համար է` ուստի անալոգիա կիրառելով` կարող ենք ենթադրել, որ այդ կառույցի քարտուղարը ունի նույնքան լիազորություններ ու առաքելություններ որքան մյուս հիմնարկների քարտուղար(ուհի) ները։ Ամեն դեպքում, միանձնյա որոշել քաղաքում ինչ համերգ կարող է լինել, ինչ հուշարձան պիտի դրվի, ով ինչ հագուկապ ու ապրելաձև պիտի ունենա, իր որոշելիքը չի։
Հ.Գ. «Տարածքային կառավարման մասին» ԱՀ օրենքի 35.1 հոդվածի սքրինը մեկնաբանությունում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով