«Անմիջապես մեր սահմանի վրա դիտակետ են դրել»․ Տեղ համայնքի մոտակայքում միջադեպ է գրանցվել

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում մայիսի 30-ին միջադեպ է գրանցվել ադրբեջանցի զինծառայողների և հայ հովիվների միջև։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հետ զրույցում ասաց՝ ադրբեջանցի զինծառայողները հայ հովիվներից պահանջել են անասունները չարածեցնել Հայաստանի ինքնիշխան տարածքում և սպառնացել են նրանց։«Առավոտյան հովիվը տարել է անասուններն արածեցնելու, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերում կանգնած ձայն են տվել՝ մի՛ բերեք, մի՛ մոտեցրեք մեր դիրքերին։ Իրենք իրենց դիրքերից են գոռգոռում, մերոնք՝ մեր»,- նշեց Շադունցը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով