Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ ժամանակակից իրականությունը վկայում է Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
Ինչպես փոխանցում է «Իզվեստիա»-ն, այս մասին դիվանագետը հայտարարել է Չինաստան կատարած այցի շրջանակում տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «Անհրաժեշտ է հրաժարվել Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի կիրառումից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցային վտանգներն ավելի լավ է նվազեցնել սեփական տեխնոլոգիական ինքնուրույնության ապրապնդման շնորհիվ, մասնավորապես՝ անցնելով ազգային արժույթով հաշվարկներ անելուն, ինչպես նաև դոլարի համար այլընտրանքային միջազգային արժույթներով: