Կիրակի Kantar հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերության հրապարակած հարցումների արդյունքի համաձայն՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը շարունակում է կորցնել վարկանիշը ԳԴՀ-ում պոտենցիալ ընտրողների շրջանում նախքան սեպտեմբերին նշանակված համազգային ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ հարցման արդյունքների՝ ՔԴՄ/ՔԴՍ-ն, որի անդամ է նաև կանցլեր Անգելա Մերկելը, ստացել է հարցվածների 25 տոկոսի աջակցությունը, ինչը 2 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Անկումը շարունակական բնույթ է կրում անցած տարվա մարտից, որի հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակի նկատմամբ ոչ էական արդյունքների, հակավիրուսային պատվաստանյութերի մատակարարման խնդիրների, պաշտպանիչ դիմակների ձեռքբերման առնչությամբ սկանդալներն են, հաղորդում են ԶԼՄ-ները: