Ամփոփվել են «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի արդյունքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կազմակերպած «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի շրջանավարտներին և մասնակցել պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփող առցանց միջոցառմանը:

 Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Возможно, это изображение 2 человека, экран, телевизор и в помещении
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուսումնական շրջանի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել 15 մուլտիմեդիա տեսադասերի միջոցով ուսումնասիրել «Արհեստական բանականություն» դասընթացի ներածությունը, ծանոթանալ Python ծրագրավորման լեզվին, մեքենայական ուսուցման հիմնական հասկացություններին, տվյալների սահմանումներին ու հիմնական բնութագրերին։
Возможно, это изображение 2 человека и люди стоят
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման գործում մասնակցություն ունեցած կազմակերպություններին և անհատներին, մասնավորապես՝ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներիգործատուների միությանը, Սինոփսիս ընկերությանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին և «Ես» հիմնադրամին, ինչպես նաև աշակերտներին, ովքեր հավատացել են այս հնարավորությանը և հետևողականորեն որակյալ կրթություն ստացել:
Возможно, это изображение 10 человек, люди сидят и в помещении
Возможно, это изображение 1 человек, сидит, стоит, костюм, в помещении и текст«Հայրենիքի և հասարակության համար արժեքավոր և արդի մասնագիտություններից մեկը արհեստական բանականությունն է, քանի որ այն անսահմանափակ հնարավորություններ է տալիս լրջագույն խնդիրներ լուծելու: Արցախցի աշակերտների համար պատրաստվել է այս կրթական ծրագիրը և Հայկական վիտուալ համալսարանի միջոցով ապահովվել է առցանց կրթությունը, ինչը հնարավորություն է շրջանցելու մեր առկա սահմանափակումներն ու մեկուսացումը: Ուրախ եմ, որ ուղիղ մեկ տարի առաջ ՀԲԸՄ և Սինոփսիս ընկերության ներկայացուցիչ Երվանդ Զորյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության պտուղները այսօր մենք քաղում ենք: Համոզված եմ, որ այս պիլոտային ծրագրի փորձի հիման վրա առաջիկայում ավելի մեծ արդյունքներ կգրանցենք Արցախի երեխաների ու երիտասարդների արդիական կրթության ապահովման հարցում»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Возможно, это изображение 8 человек, люди сидят, стол и в помещении
Դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտի պետական նախարարը հանձնել է ավարտական վկայականներ։ Արտակ Բեգլարյանը ընդգծել է, որ Արցախի կառավարությունը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստ է աջակցել դրանց հնարավորությունների ընդլայնմանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով