ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը՝  համատեղ կոչ են արել  Աֆղանստանի պատերազմող կողմերին զինադադար կնքել։

ԱՄՆ-ի զորքերը Աֆղանստանից հանելու վերջնաժամկետից վեց շաբաթ առաջ, Վաշինգտոնը առաջին անգամ բարձրաստիճան  պաշտոնյա է ուղարկել Ռուսաստանի կողմից հրավիրված տարածաշրջանային խաղաղ բանակցություններին մասնակցելու համար։ Մոսկվայի բանակցությունների  նպատակն է  կողմերի միջև բանակցություններ սկիզբ դնել։
<<Այս շրջադարձային պահին, մենք չորս երկրներով կոչ ենք անում պատերազմող կողմերին անցնելու բանակցությունների, հասնել հաշտության և վերջ տալ Աֆղանստանում ավելի քան չորս տասնամյակ ընթացող պատերազմին >> — ասված է համատեղ հայտարարության մեջ։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով